Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՆԵՄԵՑՆԵՐԸ»` ԼԵՎՈՆԻՆ, ԱՆԳԼՈ-ՍԱՔՍՈՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

«ՆԵՄԵՑՆԵՐԸ»` ԼԵՎՈՆԻՆ, ԱՆԳԼՈ-ՍԱՔՍՈՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»
30.09.2011 | 00:00

Չնայած սերը քաղաքական կատեգորիա չէ: Եվ այնուհանդերձ, ՀՀ-ում ԳԴՀ նախկին դեսպան Անդրեա Վիկտորին (նրան է փոխարինել պարոն Շմիդտը) մի օր իր վարորդին հարցրել էր. ո՞վ է «Նեմեց Ռուբոն», և ինչո՞ւ են նրան «Նեմեց» ասում: Վարորդը բացատրել է. «Հայաստանում ում չեն սիրում, «նեմեց» են ասում»: Այդ մասին տիկին դեսպանն անանց ժպիտով պատմել է մեր դիվանագետներից մեկին:
Այսպիսով, դեռ չէր «չորացել» Ռուբեն Հայրապետյանի բացահայտումը Տեր-Պետրոսյանի հետ հարսնաքարային հանդիպման մասին, երբ Հանս Յոխեն Շմիդտը հյուրընկալվեց Օսկանյանին և հնչեցրեց մտքեր, որոնք տասնհինգ տարվա վաղեմության էին, բայց քանի որ հնչում էին «из уст его», պետք էր հասկանալ` ինչու:
Պարզ է, ԵՄ համքարությունը, որը միտինգից ժամեր առաջ հանդիպել էր ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, ըստ ամենայնի, ասել էր բաներ, որոնք Տեր-Պետրոսյանին դուր չէին եկել, և վերջինս միտինգի առանցք էր դարձրել Արևմուտքի քննադատությունը, որն «էնիք» էր նաև Ռուսաստանի ջրաղացին` Սարկոզիի տարածաշրջանային այցի, Ֆրանսիայի` Իրանի դեմ ուղղված միջուկային հաթաթայի և ղարաբաղյան հարցում նախաձեռնության ստանձնման (որոշները պնդում են, որ այդ օրը ՀԱԿ-ը ցանկացել է տևական նստացույց անել. համենայն դեպս, ՀԱԿ-ի ակտիվիստներին այդ օրվա համար հրահանգ է եղել` պատրաստված, տաք շորերով գալ, որովհետև «նստելու» են, այդպես նստած «դիմավորեն» Սարկոզիին Երևանում… Չնայած, ի՞նչ վատ էր որ. Սերժն էլ կասեր` հրեն, «նստած» են, ո՞նց գնամ «դույզն-ինչ» զիջումների): Մի խոսքով, ԵՄ դեսպանները «կանխարգելիչ» հանդիպմամբ էին հանդես եկել: Այլ կերպ ասած` ԵՄ համքարության պարոնշմիդտյան ուղերձը ոչ այնքան ՀԱԿ-ին, որքան Ռուսաստանին էր վերաբերում: Ռուսաստանը (Դուգին, Տարասով, Շևչենկո) պահանջում է Արևմուտքից` ձեռներդ հեռու տարածաշրջանից, ղարաբաղյան հարցում խնդիր լուծողներ պետք է լինեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: «Գենոսե» Շմիդտն ասաց` «նիկոգդա»:
«Գենոսեից» առավել հետաքրքիր էին միստր Էվանսի մտքերը` հայ-թուրքականի, բարեփոխումների, ընտրությունների մասով: Օսկանյանի «չադայից»: Այն Օսկանյանի, որը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ուներ իր «ուրույն» կարծիքը` «կոկորդիլոսի արցունքները», ինչպես բնութագրել էր նույնքան ոչ անհայտ Մարի Յովանովիչը: Եվ «դրսից կրակող այդ տպավորիչ գործիչ» Օսկանյանն ստիպված էր իր «չադայում» լսել պարոն Էվանսի մտքերը հինգ տարվա ընթացքում տեղի ունեցած մեծ բարեփոխումների մասին (կալկուլյատորը դեսը տվեք. հինգ` հանած չորս անում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները):
ՈՒ թե սրան էլ հավելում ենք դեռ իր օրերում շրջանառվող ինֆորմացիան, որ այդ միստր Էվանսն է ամերիկյան դեմոկրատների «մեջ» տարել Սերժ Սարգսյանին` օգնելով ՊՆ նախարարին «աշխատանքային» հարաբերություններ ունենալ իշխանության եկող դեմոկրատների հետ (ի՞նչ Քոչարյանի հետ «մտերմության» մասին է խոսքը), ապա հասկանալի է դառնում, թե ամերիկյան կողմն այս փուլում ինչ նուրբ դիվանագիտություն է բանեցնում թե՛ ընդդիմության, այն է` Լևոնի, և թե՛ Պուտինով թևեր առած, անդնդով թռչելու պատրաստ Քոչարյանի նկատմամբ:
Եվ այն էլ հետաքրքիր ֆինանսավորում ունեցող «Սիֆիլիթաս» (կներեք` «Սիվիլիթաս») հիմնադրամում, ուր «իշխում» է ոչ այլ ոք, եթե ոչ Սիրիայով «Ամերիքըն» անցած, վերջին շրջանում ռուսերեն սովորող պարոն Վարդան Մինասի Օսկանյանը, որի «թուրքական աղբյուրները» մշտապես թարմ ինֆորմացիա են ապահովում նրա համար: Տե՛ս Յովանովիչի նամակն ուղղված պետդեպին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ